Apple-ը «սեփական ChatGPT-ն» է փորձարկում

Վերջին լուրերը
Apple-ը «սեփական ChatGPT-ն» է փորձարկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ն այժմ աշխատում է Apple GPT արհեստական ​​բանականությամբ նախագծերի վրա, որոնք կարող են մրցակցել OpenAI-ի ChatGPT-ի հետ: AI-ի վրա աշխատելը Apple-ի համար առաջնահերթություն է դարձել վերջին մի քանի ամիսների ընթացքում, քանի որ հավելվածներում աճել է չաթ-բոտի ծառայությունների և AI գործառույթների թիվը, հայտնել է Մարկ Գուրմանը՝ Bloomberg-ից։

Դեռ անցյալ տարի Apple-ը ստեղծել էր Ajax կոդային անունով իր սեփական նախագիծն այնպիսի խոշոր լեզվական մոդելներ մշակելու համար, ինչպիսիք են Open AI-ի ChatGPT-ն և Google-ի Bard-ը: Apple-ը նաև մշակել է իր սեփական չաթբոտը ներքին թեստավորման համար, որը որոշ ինժեներներ անվանում են Apple GPT՝ ChatGPT-ի նման:

- Advertisement -
Apple-ը «սեփական ChatGPT-ն» է փորձարկում

Ajax հարթակը կառուցված է Google Jax մեքենայական ուսուցման հարթակի վրա, որն աշխատում է Google Cloud-ում: Հաղորդվում է, որ Apple-ը դիտարկել է OpenAI-ի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը և փորձել է OpenAI տեխնոլոգիան իր կորպորատիվ թիմերի համար, բայց, վերջնարդյունքում՝ չի արել դա:

Գուրմանը, սակայն, ընդգծել է, որ Apple-ը դեռևս չունի «հստակ ռազմավարություն» սպառողների համար նման ապրանք ստեղծելու համար։

Մարկ Գուրմանը Bloomberg-ի տեխնոլոգիական թղթակիցն է, ով Apple-ի ծրագրերի վերաբերյալ բավականին ճշգրիտ կանխատեսումներ անելու երկար պատմություն ունի։ Նա հատկապես հայտնի է տեղեկատվության վաղաժամ պարբերաբար արտահոսքի համար:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները