Apple-ը ձեռք է բերել արհեստական բանականության միջոցով երաժշտություն գեներացնող AI Music-ը։
Ծառայությունը ստեղծում էր երգեր գովազդի համար, որոնք կարող էին օգտագործվել առանց հեղինակներին հոնորարներ վճարելու:
Կողմերը գործարքը կնքել են 2022 թվականի սկզբին, հայտնում է Bloomberg-ը։
AI Music-ը հիմնադրվել է Լոնդոնում 2016 թվականին։ Ընկերությունում աշխատում է մոտ 20 մարդ։ Ծառայությունը կարող է նոր երաժշտություն գեներացնել անվճար երգերից՝ օգտագործելով արհեստական բանականությունը՝ հիմնված ունկնդիրների տվյալների վրա: Օրինակ՝ կոնկրետ պահին տրամադրության ու ակտիվության մասին։ AI Music-ը նաև գեներացրել է երաժշտություն գովազդի համար՝ օգտագործելով իր տեխնոլոգիան:
Սա Apple-ի երկրորդ գնումն է մեկ տարվա ընթացքում։ 2021 թվականի օգոստոսին ընկերությունը գնեց Primephonic դասական երաժշտության ծառայությունը՝ այն Apple Music-ի մաս դարձնելու համար։
2021 թվականին Apple-ը 33 միլիոն դոլար է հատկացրել ստարտափներ գնելու համար, գրում է թերթը։ 2020 թվականին՝ 1,5 միլիարդ դոլար, 2019 թվականին՝ 624 միլիոն դոլար։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։