Apple-ն այս շաբաթ կդադարեցնի իր վերջին խելացի ժամացույցների՝ Watch Series 9-ի և Ultra 2-ի վաճառքը ԱՄՆ-ում: Դա պայմանավորված է արյան թթվածնով հագեցվածության (SpO2) սենսորի շուրջ արտոնագրային վեճով բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ:
Apple-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ից հաճախորդները չեն կարողանա պատվիրել Apple Watch Series 9 կամ Watch Ultra 2: Այս մոդելները Apple-ի մանրածախ խանութներում ստանալու վերջին օրը կլինի դեկտեմբերի 24-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է՝ կանխարգելելու համար ԱՄՆ Միջազգային Առևտրի Հանձնաժողովի (ITC) կողմից բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ արտոնագրային վեճի արդյունքում ներմուծման արգելքը: Վեճի պատճառը սարքերում SpO2 սենսորի օգտագործումն էր։
Արգելքը վերաբերում է միայն առաջատար Series 9 և Ultra 2 մոդելներին: Քանի որ Apple Watch SE-ն չունի SpO2 սենսոր, այն շարունակում է մնալ վաճառքում: Արյան թթվածնի սենսորով Apple Watch-ի նախկին մոդելները նույնպես չեն տուժի: ITC-ի արգելքը ազդում է Series 9-ի և Ultra 2-ի վաճառքի վրա միայն ԱՄՆ-ում, ժամացույցը դեռ հասանելի կլինի արտասահմանում վաճառքի համար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։