Apple-ը դադարեցնում է iPod-ների արտադրությունը

Վերջին լուրերը
Apple-ը դադարեցնում է iPod-ների արտադրությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը հայտարարել է iPod-ների վաճառքի դադարեցման մասին։

«Ավելի քան 20 տարի առաջ ընկերության ստեղծած iPod-ները գրավել են ամբողջ աշխարհի օգտատերերին՝ երաժշտությունն իրենց հետ տանելու հնարավորություն տալով:

- Advertisement -
Apple-ը դադարեցնում է iPod-ների արտադրությունը

Այսօր այս հնարավորությունը ներդրված է Apple-ի բոլոր պրոդուկտներում՝ iPhone-ից և Apple Watch-ից մինչև iPad և Mac:

Apple Music հավելվածի միջոցով օգտատերերին հասանելի է ավելի քան 90 միլիոն երգ և 30000 երգացանկ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

iPod Touch-ի վերջին մոդելները հասանելի կլինեն ընկերության կայքում և պաշտոնական խանութներում՝ մինչև սպառվելը:

Apple-ն այս պրոդուկտը առաջին անգամ ներկայացրել է 2001 թվականի հոկտեմբերին։ Այն թողարկվել է մի քանի տարբերակով՝ Classic, Nano, Shuffle և Touch:

Apple Music ծառայության և iPhone-ի նոր մոդելների գոյությամբ պայմանավորված՝ iPod-ների պահանջարկը անկում է ապրել։ iPod-ների շարքի վերջին մոդելը՝ iPod Touch 7-ը, թողարկվել է 2019 թվականի մայիսին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները