Apple-ը զգուշացնում է պատվիրված լրտեսող ծրագրերի հարձակումների մասին

Վերջին լուրերը
Apple-ը զգուշացնում է պատվիրված լրտեսող ծրագրերի հարձակումների մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել 92 երկրներում iPhone-ի օգտատերերին՝ սպառնացող լրտեսային ծրագրերի հարձակումների մասին:

Ընկերությունը չի բացահայտել հարձակվողների ինքնությունը կամ այն երկրները, որտեղ օգտատերերը ստացել են ծանուցումներ: Այն նշել է, որ լրտեսող ծրագրերի հարձակումը փորձում է հեռակա վտանգի ենթարկել iPhone-ները՝ վնասելով Apple ID-ին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր հայտնել է նաև  կիբերանվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով Pegasus լրտեսական ծրագրի մասին։

«Apple-ը նոր երջանկության նամակներ ա ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են, կամ անհաջող, բայց փորձել են վարակել Pegasus-ով։», – գրել է նա՝ հավելելով, որ օգտատերերը կարող են դիմել Cyberhub.am -ին՝ խնդրին առնչվելու դեպքում։

Apple-ն իր հերթին նշել է, որ չի կարող ավելի հստակ տեղեկատվություն տրամադրել այս հարձակման մասին, քանի որ դա կարող է օգնել լրտեսող ծրագրերի հեղինակներին իրենց  հետագա քայլերում և խոչընդոտել նրանց հայտանբերման պրոցեսին:

Այս հղումով կարող եք տեղեկանալ լրտեսային ծրագրերի հարձակումների մասին մանարամսներին, որտեղ  Սամվել Մարտիրոսյանը ներեկայացնում է  հարձակումներից պաշտպանվելու  քայլերն ու դրա ենթադրելիք վտանգները։ 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները