«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝
- Գերհամակարգիչներ
- Բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC)
- Ամպային տեխնոլոգիաներ
- Մեծ տվյալներ
Ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:
Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն հետևյալ անվճար դասընթացները՝
- Cybersecurity
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 12
Գրանցման հայտաձևը հասանելի է այստեղ - Data Analysis and Plotting in Python with Pandas
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15
Գրանցման հայտաձևը հասանելի է այստեղ - Scientific computing with Python
Գրանցման վերջնաժամկետը՝ հունիսի 15
Գրանցման հայտաձևը հասանելի է այստեղ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: