Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Անձնային բրենդ, խաղալու նոր վայրեր ու լիքը փող: Ֆուտբոլի զարգացումը արաբական նոտաներ է ստանում: Թե ինչպես է փոխվում ֆուտբոլային աշխարհը արաբական գումարների ներխուժմամբ, և թե ովքեր են դարձել այս տարվա ամենաշատ վաստակող ֆուտբոլիստները, կարդացե՛ք ստորև:

11. Ռոբերտ Լևանդովսկի

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Ռոբերտ Լևանդովսկի

- Advertisement -
Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Տարեկան վաստակած գումարը՝ $34 մլն
Սպորտում՝ $24 մլն
Սպորտից դուրս՝ $10 մլն
Տարիքը՝ 35
Ակումբը՝ «Բարսելոնա»
Քաղաքացիությունը՝ Լեհաստան

35-ամյա Լևանդովսկին չի շտապում ավարտել կարիերան և բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում իր բաղձալի «Բարսելոնայում»: Ֆուտբոլից դուրս էլ նա գովազդային պայմանագրեր ունի այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Nike-ը, Spotify-ը և Oanda-ն: Լեհաստանում ֆուտբոլիստին նվիրված հուշադրամներ են թողարկվել:

10. Հարրի Քեյն

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Հարրի Քեյն

Տարեկան վաստակած գումարը՝ $36 մլն
Սպորտում՝ $26 մլն
Սպորտից դուրս՝ $10 մլն
Տարիքը՝ 30
Ակումբը՝ «Բավարիա»
Քաղաքացիությունը՝ Անգլիա

Այս ամառը բարեբեր էր Հարրի Քեյնի համար: «Տոտենհեմ Հոթսփուրի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Գերմանիայի առաջատար թիմերից մեկը՝ «Բավարիա»: Դրան գումարած էլ նա երկարաժամկետ պայմանագիր կնքեց Fanatics ընկերության հետ՝ դառնալով առաջին բրիտանացի մարզիկը, որ նման համագործակցություն է ստացել և վաճառելու է իր ինքնագիրներն ու հուշանվերները:

9. Քևին դե Բրյունե

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Քևին դե Բրյունե

Տարեկան վաստակած գումարը՝ $39 մլն
Սպորտում՝ $35 մլն
Սպորտից դուրս՝ $4 մլն
Տարիքը՝ 31
Ակումբը՝ «Մանչեսթեր Սիթի»
Քաղաքացիությունը՝ Բելգիա

Մարտ ամսին Դե Բրյունեն պայմանագիր կնքեց McDonald’s-ի հետ, համաձայն որի նա պետք է լիներ Բելգիայում անցկացվող մարքեթինգային արշավի դեմքը: Գովազդային հնարավորություններից զատ էլ՝ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» առանցքային խաղացողներից է:

8. Սադիո Մանե

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Սադիո Մանե

Տարեկան վաստակած գումարը՝ $52 մլն
Սպորտում՝ $48 մլն
Սպորտից դուրս՝ $4 մլն
Տարիքը՝ 31
Ակումբը՝ «Ալ Նասր»
Քաղաքացիությունը՝ Սենեգալ

Սադիո Մանեն, հեռանալով «Բավարիայից», կրկնապատկեց իր եկամուտները՝ տեղափոխվելով «Ալ Նասր»: Երկու տարի առաջ էլ սենեգալցի ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր էր կնքել New Balance-ի հետ:

7. Մոհամեդ Սալահ

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Մոհամեդ Սալահ

Տարեկան վաստակած գումարը՝ $53 մլն
Սպորտում՝ $35 մլն
Սպորտից դուրս՝ $18 մլն
Տարիքը՝ 31
Ակումբը՝ «Լիվերպուլ»
Քաղաքացիությունը՝ Եգիպտոս

Մոհամեդ Սալահն այս տարի կարող էր դառնալ Սաուդյան Արաբիայի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ «Ալ Իթիհադում» ստանալով $190 մլն: Սակայն Սալահը մնաց «Լիվերփուլում», adidas-ի հետ համատեղ մարզակոշիկներ թողարկեց և դարձավ Հարվարդի բիզնես դպրոցի հետազոտության օբյեկտ:

6. Էրլինգ Հոլանդ

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Էրլինգ Հոլանդ

Տարեկան վաստակած գումարը՝ $58 մլն
Սպորտում՝ $46 մլն
Սպորտից դուրս՝ $12 մլն
Տարիքը՝ 23
Ակումբը՝ «Մանչեսթեր Սիթի»
Քաղաքացիությունը՝ Նորվեգիա

Մեկ մրցաշրջանում խփելով 52 գոլ՝ Հոլանդը դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ռեկորդակիր: «Մանչեսթեր Սիթիի» պայմանագրին էլ գումարվեցին գովազդային արշավները այնպիսի ընկերության հետ, ինչպիսին Nike-ն է: Դրանից զատ էլ՝ նա հայտնել է EA Sports FC 2024 խաղի պաստառին:

5. Կարիմ Բենզեմա

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Կարիմ Բենզեմա

Տարեկան վաստակած գումարը՝ $106 մլն
Սպորտում՝ $100 մլն
Սպորտից դուրս՝ $6 մլն
Տարիքը՝ 35
Ակումբը՝ «Ալ Իթիհադ»
Քաղաքացիությունը՝ Ֆրանսիա

«Ոսկե Գնդակի» գործող դափնեկիրը, հետևելով «Ռեալ Մադրիդի» իր նախկին գործընկեր Ռոնալդուի օրինակին, տեղափոխվեց Սաուդյան Արաբիա: Ինչպես նախորդ դեպքերում, արաբական երկրներում գւմարներ վաստակելը ֆինանսական նոր հնարավորություններ բացեց այս անգամ Բենզեմայի համար:

4. Կիլիան Մբապե

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Կիլիան Մբապե

Տարեկան վաստակած գումարը՝ $110 մլն
Սպորտում՝ $90 մլն
Սպորտից դուրս՝ $20 մլն
Տարիքը՝ 24
Ակումբը՝ «Պարի Սեն Ժերմեն»
Քաղաքացիությունը՝ Ֆրանսիա

Ասում են՝ Մբապեն դեռ հասնելու է իր ֆինանսական գագաթնակետին՝ տեղափոխվելով «Ռեալ Մադրիդ»: Բայց մինչ նա դիլեմայի առաջ է «ՊՍԺ»-ի ու Մադրիդի «Ռեալի» միջև, նա շարունակում է բավականին լավ վաստակել, իսկ թե ինչքան, նշված է վերևում:

3. Նեյմար

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Նեյմար

Տարեկան վաստակած գումարը՝ $112 մլն
Սպորտում՝ $80 մլն
Սպորտից դուրս՝ $32 մլն
Տարիքը՝ 31
Ակումբը՝ «Ալ Հիլալ»
Քաղաքացիությունը՝ Բրազիլիա

Նեյմարի՝ «Ալ Հիլալ» տեղափոխությունը, ինչպես վերը նշված ֆուտբոլիստների համար, մեծ հորիզոններ բացեց: Ֆուտբոլից զատ էլ՝ նա ակտիվ կերպով մասնակցում է այնպիսի բրենդների գովազդային արշավներում, ինչպիսիք են Puma-ն, Konami-ն և Red Bull-ը: Վերջերս էլ Նեյմարը հայտարարել է, որ սկսել է համագործակցել պորտուգալական ձիաբուծական Team Campline ֆերմայի հետ:

2. Լիոնել Մեսսի

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Լիոնել Մեսսի

Տարեկան վաստակած գումարը՝ $135 մլն
Սպորտում՝ $65 մլն
Սպորտից դուրս՝ $70 մլն
Տարիքը՝ 36
Ակումբը՝ «Ինտեր Մայամի»
Քաղաքացիությունը՝ Արգենտինա

Մեսսիի՝ ԱՄՆ տեղափոխությունը իրական հեղափոխություն էր Ֆուտբոլի բարձրագույն լիգայի (MLS) համար: Մեսսին ոչ միայն հասցրեց իր համար գումար վաստակել, այլ նաև հարստացրեց իր հարազատ ակումբին՝ «Ինտեր Մայամիին»: Հոկտեմբերին «Մայամիի» դեմ կայացած խաղում, որը Մեսսին բաց էր թողել վնասվածքի պատճառով, «Չիկագո Ֆայրը» ռեկորդային թվով երկրպագուներ էր հավաքել իր մարզադաշատում՝ 62 124 մարդ, իսկ եկամուտը կազմել էր $7 մլնից $10 մլն, ինչն ավելին է, քան այս մրցաշրջանում ակումբի տնային խաղերի գումարային եկամուտը:

1. Կրիշտիանու Ռոնալդու

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Կրիշտիանու Ռոնալդու

Տարեկան վաստակած գումարը՝ $260 մլն
Սպորտում՝ $200 մլն
Սպորտից դուրս՝ $60 մլն
Տարիքը՝ 38
Ակումբը՝ «Ալ Նասր»
Քաղաքացիությունը՝ Պորտուգալիա

Ռոնալդուն առաջին անգամը չէ, որ գլխավորում է այս ցանկը: Կրիշտիանուի արաբ գործատուներն էլ, գիտակցելով նրա ուժը ինչպես ֆուտբոլում, այնպես էլ ֆուտբոլից դուրս, իհարկե, օգտագործում են ֆուտբոլիստին զանազան գովազդներում: Նա նաև շարունակում է համագործակցություններն իր մշտական գովազդատուների հետ, ինչպիսիք են Clear-ը, Herbalife-ը, Binance-ը և այլն: Ինստագրամում հետևորդների թվով առաջին տեղում գտնվելն էլ օգնում է ունենալ ամենաթանկ գովազդներն ու համագործակցությունները: Պորտուգալացու մեկ գովազդային գրառման միջին արժեքը $1,6մլն է:

Հետևենք ֆուտբոլային զարգացումներին ու սպասենք նոր փոփոխությունների արդեն հաջորդ մրցաշրջանում:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին

Վերջին նորությունները

Ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստները 2023-ին
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։