Ալեքսիս Օհանյանը $500 մլն է ներգրավել կրիպտո ստարտափների համար

Վերջին լուրերը
Ալեքսիս Օհանյանը $500 մլն է ներգրավել կրիպտո ստարտափների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին պատկանող վենչուրային 776 Management ընկերությունը ներգրավել է $500 մլն կրիպտոարժույթի երկու նոր հիմնադրամների համար:

«Ես հպարտ եմ, որ @sevensevensix-ը $500 մլն է ներգրավել մեր երկու նոր հիմնադրամների համար, ինչի արդյունքում մեր ակտիվների ընդհանուր գումարը հասել է 750 միլիոն դոլարի»,- գրել է Օհանյանն իր թվիթում։

- Advertisement -
Ալեքսիս Օհանյանը $500 մլն է ներգրավել կրիպտո ստարտափների համար

Դեռ անցյալ ամսում Անդրեսեն Հորովիցը (a16z) հայտարարեց երկու նոր կրիպտոֆոների համար՝ մինչև 4,5 միլիարդ դոլար ներգրավելու պլանների մասին:

Նոյեմբերին վենչուրային Paradigm ընկերությունը գործարկեց $2,5 մլրդ արժողությամբ հիմնադրամ՝ ընկերությունների և Web 3.0 արձանագրությունների մշակման համար:

Նախկինում Օհանյանը և Solana Ventures-ը ստեղծել էին $100 մլն արժողությամբ հիմնադրամ՝ զարգացնելու Web 3.0 և սոցիալական ցանցերը՝ հիմնված Solana բլոկչեյնի վրա:

Ալեքսիս Օհանյանը նաև օգնում է հայկական մի քանի ստարտափների։ Ժամանակին Ալեքսիսը հայրենիքը ավելի լավ ճանաչելու համար որոշ ժամանակով տեղափոխվել էր Հայաստան։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները