AITC/EIF կենտրոնը հայտարարում է «Առաջատար տեխնոլոգիաներ և ՏՀՏ լուծումներ՝ մշակութային, ստեղծագործական և զբոսաշրջության ոլորտների համար» խորագրով Startup Idea մրցույթ։
Մրցույթը կմեկնարկի ապրիլի 26-ին՝ երկօրյա բութքեմփով, որի ընթացքում մասնակից թիմերը, ոլորտի փորձագետների աջակցությամբ, ձեռք կբերեն նոր հմտություններ և կկատարելագործեն իրենց գաղափարները:
Ապրիլի 28-ին տեղի կունենա փիչինգի եզրափակիչ միջոցառումը, որտեղ վերջնական գաղափարները կներկայացվեն իտալացի և հայ մասնագետներից ձևավորված ժյուրիին:
Մրցույթի գլխավոր մրցանակն է ուսումնական այց Իտալիա, որը անհավանական հնարավորություն է ծանոթանալու մշակութային,
ստեղծագործական և զբոսաշրջային բիզնես ոլորտների վերջին տենդենցներին և տեխնոլոգիաներին:
Բութքեմփն իրականացվելու է հայերենով և անգլերենով, փիչինգը՝ անգլերենով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը լրացնել հայտադիմումը։
Մրցույթը կազմակերպվում է «Համագործակցություն Հայաստան» ծրագրի ներքո, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի / Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի կողմից Մոնֆալկոնեի քաղաքապետարանի, Polo Tecnologico Alto Adriatico-ի և Ակվիլեյայի քաղաքապետարանի հետ համատեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: