AiRevolution. Կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսում» կոնֆերանս-ցուցահանդես

Վերջին լուրերը
AiRevolution. Կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսում» կոնֆերանս-ցուցահանդես
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Be Automated
Երբ՝ 
մայիսի 20
Որտեղ՝ Elite Plaza Business Center

Միջոցառման մասին

- Advertisement -
AiRevolution. Կկայանա «Արհեստական բանականությունը բիզնեսում» կոնֆերանս-ցուցահանդես

«Արհեստական բանականությունը բիզնեսում» կոնֆերանս-ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալու արհեստական բանականությունը սեփական բիզնեսում կիրառելու գործիքներին, հանդիպելու բարձր որակավորում ունեցող մասնագետների, բիզնես հարաբերությունների կառուցման և մասնագիտական networking-ի:

Ոլորտի առաջատար մասնագետները կբացահայտեն արհեստական բանականության բնույթը և ժամանակակից կիրառությունը Հայաստանյան շուկայում, և իհարկե կքննարկեն հեռանկարները։

Մասնակիցները կստանան AI վերաբերյալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.

  • ի՞նչ է արհեստական բանականությունը,
  • ինչի՞ համար է օգտագործվում,
  • ինչպե՞ս կարելի է կիրառել բիզնեսում, կրթությունում, առողջապահությունում, մարքեթինգում, ծառայություններում, պետական կառավարման մեջ և այլն։

Beautomated-ի ավանդույթի համաձայն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու ՏՏ ոլորտի ժամանակակից թրենդներին, մարտահրավերներին և դրանց ամենախելամիտ լուծումներին։ Իսկ ոլորտի նորարարությունները կներկայացվեն մասնակից կազմակերպությունների կողմից ցուցահանդեսի շրջանակներում։

Միջոցառման մուտքն ազատ է, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Բաժանորդագրվե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին ևս՝ ամենահետաքրքիր հոդվածները և արդիական նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները