Air Baltic-ը մայիսի 2-ից կվերսկսի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը կմեկնարկի Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները։

Այս ուղղության կարևորությունը զբոսաշրջության զարգացման և երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար շեշտվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեի հանդիպման ժամանակ։

Կողմերը նշել են, որ ուղիղ օդային կապը էական նշանակություն կունենա զբոսաշրջային այցելությունների աճի և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև չվերթների մեկնարկին ընդառաջ իրականացվելիք համատեղ միջոցառումներն ու համագործակցության հեռանկարները։

Երևանից իրականացվող բոլոր ուղիղ չվերթների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները