Adobe-ը ցուցադրել է «տեքստիլ դիսփլեյներից» պատրաստված զգեստ, որը կարող է փոխել գույնը և նախշը

Վերջին լուրերը
Adobe-ը ցուցադրել է «տեքստիլ դիսփլեյներից» պատրաստված զգեստ, որը կարող է փոխել գույնը և նախշը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Adobe-ն ամենամյա Adobe Max կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ինտերակտիվ զգեստ, որը փոխում է գույնը կոճակի հպումով կամ շարժման ժամանակ։

Զգեստը բաղկացած է մի քանի ճկուն տեքստիլ էկրաններից: Նախագիծը կոչվում է Project Primrose։ Նպատակն է «վերացնել տեխնոլոգիայի և նորաձևության միջև սահմանները, բացել ճկուն տեքստիլ ցուցադրությունների ներուժը և հագուստը վերածել կտավների՝ ստեղծագործության համար», ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:

- Advertisement -
Adobe-ը ցուցադրել է «տեքստիլ դիսփլեյներից» պատրաստված զգեստ, որը կարող է փոխել գույնը և նախշը

Տեխնոլոգիաները Adobe-ին թույլ են տալիս ոչ միայն գունավորել գործվածքները, այլև անիմացնել դրանք: Ցուցադրական զգեստի մեջ կարվել են հպման սենսորներ. դրանց շնորհիվ տեքստիլը կարող է գույնը փոխել ոչ միայն կոճակ սեղմելիս, այլև շարժվելիս:

Ընկերության կարծիքով՝ նորաձևությունը չպետք է «ստատիկ» լինի և տեխնոլոգիայի շնորհիվ կարող է ինքնադրսևորվելու ավելի շատ հնարավորություններ տալ։ Այնուամենայնիվ, նա դեռ չի հայտարարել իր կոմերցիոն նպատակների մասին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները