Adobe-ի հայաստանյան գրասենյակը վերազինել է 2 «Արմաթ» աշխատանոցներ

Վերջին լուրերը
Adobe-ի հայաստանյան գրասենյակը վերազինել է 2 «Արմաթ» աշխատանոցներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամներից Adobe ընկերության հայաստանյան գրասենյակն օգնել է վերազինել և վերագործարկել Երևանի 60 և 186 դպրոցների «Արմաթ»-ները։ Ընկերությունը գույք, սարքավորումներ և մոտ 10 միլիոն դրամ է նվիրաբերել ճարտարագիտական աշխատանոցներին։

Վերազինումից և վերագործարկումից հետո ԱՏՁՄ-ի և Adobe ընկերության թիմերը միասին այցելել են աշակերտներին, մասնակցել 60 դպրոցի վերագործարկված աշխատանոցի բացմանը։ «Մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի բարեկեցիկ ու ձեր սերունդն ապահովված լինի անհրաժեշտ բոլոր սարքարվորումներով, ուստի հույս ունենք, որ «Արմաթ»-ում չեք դադարի նոր գիտելիքներ ստանալ»,-աշակերտների հետ զրուցելիս նշել է Adobe ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը։ «Արմաթ»-ում ամեն օր նոր գիտելիք ստանալը միայն ու միայն ձեզնից է կախված։ Շատ հարցեր տվե՛ք ձեր խմբավարներին, շատ պրպտե՛ք ու հետաքրքրասեր եղե՛ք։ Վստահ եմ ձեր մեջ էլ կան տեխնոլոգիական ընկերությունների ապագա ղեկավարներ»,-արմաթցիներին ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։

- Advertisement -
Adobe-ի հայաստանյան գրասենյակը վերազինել է 2 «Արմաթ» աշխատանոցներ

Հիշեցնենք, որ «Արմաթ»-ն ԱՏՁՄ-ի գլխավոր ծրագիրն է, և ճարտարագիտական աշխատանոցների ծրագրի մեկնարկից (2011թ.) մինչև հիմա այն ունի առաքելություն՝ կրթել տեխնոլոգիական առաջնորդների հաջորդ սերունդը: «Արմաթ»-ում 10-ից 18 տարեկան երիտասարդները ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիաներին, ճարտարագիտությանը և մաթեմատիկային՝ ինտերակտիվ արտադպրոցական պարապմունքների, մրցույթների, նորարարական ճամբարների միջոցով։ Արմաթի հիմնական ուղղություններն են՝ 3D մոդելավորումը, ծրագրավորումը և ռոբոտաշինությունը: ԱՏՁՄ-ն նաև մեկնարկել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելն ամբողջ աշխարհ արտահանելու գործընթացը։ 2024-ի տվյալներով՝ աշխարհում գործում է 630 «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց Հայաստանում, Վրաստանում, Քուվեյթում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Էսվատինում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 17 600 ուսանող «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներում ստանում է անվճար ճարտարագիտական կրթություն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները գտե՛ք մեր Տելեգրամյան ալիքում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները