«VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել Է 

Վերջին լուրերը
«VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել Է 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ 2024թ. մայիսի 22-25-ին  Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կկայանա Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումը՝ «VivaTech 2024»։ 

8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունումն արդեն մեկնարկել է: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

- Advertisement -
«VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել Է 

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Նախարարությունը կհոգա ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) պետք է հոգան ընտրված ընկերությունները։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 590162 հեռախոսահամարով:

Մասնակցության համար կարող եք լրացնել ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ-ը։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները