Ակբա բանկը մեկնարկել է հրապարակային առաջարկով 5 միլիոն ԱՄՆ դոլար և 3 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի տեղաբաշխում։
Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունն ԱՄՆ դոլարի դեպքում 4.50% է, ՀՀ դրամի դեպքում՝ 9.50%։
Շրջանառության ժամկետը կլինի 30 ամիս, տեղաբաշխումը կմեկնարկի 2024 թվականի մայիսի 2-ին և կտևի մինչև օգոստոսի 1-ը ներառյալ։
ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 100 (հարյուր) ԱՄՆ դոլար:
Ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։
Ձեռքբերման հայտ ֆիզիկական անձանց համար՝
Ձեռքբերման հայտ իրավաբանական անձանց համար՝
Բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Կարդացեք նաև՝
- Տեղի են ունեցել ավելի քան 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
- Ֆինանսական գրագիտություն շարք
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: