1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

Վերջին լուրերը
1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ դպրոցականները արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը՝ հղում տալով ԿԳՄՍ նախարարությանը։

Օլիմպիադան անց է կացվել սեպտեմբերի 8-12-ը՝ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Դրան մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ։ Ըստ կարգի՝ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Հայաստանն օլիմպիադաում ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ինչպես նաև ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։

Ըստ Hetq.am-ի՝ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։

1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները