«Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ հիմնել Հայաստանում եւ Թուրքիայում։ Ընկերությունը բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։
«Այժմ ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել և շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», — ասել է Միգալինը:
Նա նաեւ հայտնել է, որ ընկերությունը պլանավորում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։