Կազմակերպիչ՝ Union of Advanced Technology Enterprises-UATE
Առցանց հայտ՝ https://bit.ly/3UcAjwn
Վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 25
Միջոցառման մասին՝
Տրվել է ArmRobotics հայաստանյան 14-րդ մրցույթի մեկնարկը, որի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը:
Այն նաև հանդիսանում է հարթակ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների
հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։
Մրցույթի ընթացքում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն ագարակի ագրոխնդիրները, օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ:
Այս տարի առաջին անգամ դպրոցականներից բացի մրցույթին կմասնակցեն նաև սկսնակ և մասնագիտացված ընկերություններ։
Մրցույթի թիմերը կբաժանվեն 3 խմբի.
- կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ.)
- ավագ տարիքի դպրոցահասակներ (14-17տ.)
- սկսնակ և մասնագիտացված ընկերություններ
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 25-ը լրացնել հայտադիմումը։ Մասնակցության կանոնակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։