Seaside Startup Summit-ի համահիմնադիրները գործարկել են նոր Triple S վենչուրային հիմնադրամը

Triple S-ը ներդրումներ անելիս առաջնահերթություն տալու է հայկական կամ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափներին:

Վերջին լուրերը
Seaside Startup Summit-ի համահիմնադիրները գործարկել են նոր Triple S վենչուրային հիմնադրամը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Seaside Startup Summit-ի համահիմնադիրները գործարկել են Triple S վենչուրային հիմնադրամը։

Մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը «Սևան Ստարտափ Սամիթ»-ի մյուս համահիմնադիրների հետ ստեղծել է միջազգային վենչուրային ֆոնդ հայկական ու միջազգային ստարտափների զարգացման համար:

Ֆոնդը գործելու է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում: Triple S-ը ներդրումներ անելիս առաջնահերթություն տալու է հայկական կամ հայ հիմնադիրներ ունեցող ստարտափներին: Նախատեսում են առաջիկա 3 տարվա ընթացքում ներդրում կատարել մոտ 30 ստարտափ ընկերությունում:

Triple S-ն արդեն ակտիվ է Հայաստանում և Սփյուռքում: Հիմնադրամը միավորել է ձեռներեց գործընկերներին, որոնք մեծ ու նշանակալի փորձ ունեն միջազգային տեխնոլոգիական աշխարհում:

Համահիմնադիրներերի կարծիքով, իրենք ստեղծում են ամբողջովին նոր ծրագիր, որ կհամապատասխանի աշխարհի նոր պահանջներին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները