Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի, Իրական դպրոց / Real School-ի հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանի և «Շուշիի տեխնոլոգիական համալսարանի» ռեկտոր Նվեր Միքայելյանի միջև ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ «Համակարգերի տեսություն» մասնագիտության ներդրման, Արցախում «Իրական դպրոց»-ի գործունեության մեկնարկի վերաբերյալ:
Նաև կայացել է «Իրական դպրոց»-ի բաց դասը, որի ընթացքում ներկայացվել է դպրոցի գործունեությանը:
«Իրական դպրոց»-ը կրթամշակութային հիմնադրամ է, որի ուսման ձևաչափը նման է գիտահետազոտական կենտրոնների և նորարական ձեռնարկությունների կրտսեր մասնագետների աշխատանքային առաջին տարիներին։ Դպրոցը կոչվում է «Իրական դպրոց», Շուշիի Ռեալական ուսումնարանի հիշատակին, ինչպես նաև այն պատճառով, որ նախագծային կրթությունը հենված է բացառապես իրական կյանքից վերցված և իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։