Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը բաց է գրանցումների համար։ Մասնակիցները կարող են գրանցվել նորարարական տեխնոլոգիայով՝ Face as a Ticket հատուկ հավելվածում (Android, iOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը:
Face as a Ticket-ը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն։ Հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագրեր:
Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվելու համար պետք է կայքի մոբայլ տարբերակում սեղմել Register կոճակը և հետևել հետագա հրահանգներին։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։
Orion Summit 2022-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։