Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի

Վերջին լուրերը
Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Գաղափարների բախում 24 ժամվա ընթացքում: Ձայնային օգնական, խելացի տան համակարգեր, աշխատակիցների ինտենսիվ շփումն ապահովող հարթակ. այս տեսակ ու այլ տեխնոլուծումներն իրականություն են դարձել Synergy ընկերության Hackathon 2022-ի ժամանակ:

Ավելի քան 130 մասնակից համախմբվել էր 11 թիմում: 24 ժամվա ընթացքում խմբերն անդադար աշխատելով ծրագրավորման մրցույթին՝ փորձեցին ստեղծել թվային ու նորարար լուծումներ: 

Հաղթող թիմերը երեքն էին, որից երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ձայնային օգնական ստեղծող թիմը,որը կօգնի ընկերության տարածքում գտնել ազատ կոֆերանս դահլիչներ, ուղեկցել հյուրերին և այլ առաջադրանքներ կատարել:

Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի
3-րդ հորիզոնականը զբաղեցրած Synergy Voice Assistant (ձայնային օգնական) թիմը

Երկրորդ հորիզոնականում է p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգն էր, որը հնարավորություն է տալիս ոչ թե տեքստեր, այլ ստրուկտուրալ ինֆորմացիան զուգահեռ ներմուծել համակարգերում:

Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի
2-րդ տեղ – Collaborative Data Entry (p2p մեխանիզմով տվյալների զուգահեռ մուտքագրման համակարգ)

Առաջին հորիզոնականում էր Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզը ստեղծած թիմը, որը ժյուրիի դատին էր ներկայացրել Synergy-ի ստեղծման քարեզը:

Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի
1-ին տեղ – Synergy DNA Map (Synergy-ի ԴՆԹ-ի թվային քարտեզ)

Synergy Armenia-ի Hackathon-ը տարիների պատմություն ունի: Յուրաքանչյուր տարի, ընկերությունը կազմակերպում է այսպիսի տեխնոլոգիական գաղափարների մրցույթ, որը միավորում է Synergy-ի նորարարներին 24-ժամյա մեծ տոն-մրցույթի շուրջ։

Նախորդ տարիներին ստեղծված տեխնոլոգիաներից շատերն այսօր օգտագործվում են Synergy Armenia-ում. «Այս մրցույթին ստեղծված գաղափարներից շատերն ունեին բիզնեսի տեսանկյունից բարձր արժեք, ուստի հաղթողներին ընտրելն էլ բավականին դժվար էր: Մեր ընկերությունը բավականին մեծ է. ունենք մասնաճյուղեր Երևանում, Ստեփանակերտում,  Գյումրիում, Վանաձորում, և բոլոր մասնաճյուղերի աշխատակիցներին միավորելու, նրանց ստեղծագործելու ազատություն տալու տեսանկյունից շատ ենք կարևորում միջոցառումը և ամեն տարի մեծ մասշտաբով իրականացնում»,- նշեց Synergy-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը: 

Synergy Armenia Hackathon-ի հաղթողները հայտնի են. նրանք գնահատվել են ըստ նորարարության, կրեատիվության և բիզնես արժեքի
Synergy ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյան

Ընկերության տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ օրինակ՝ իրենց ստեղծած ձայնային օգնականի գաղափարի շուրջ միավորված թիմն ընդամենը մեկ գիշերում կարողացել է ստեղծել օնլայն օգնական, որը գտնում, ամրագրում է ազատ սրահները բիզնես հանդիպումների համար նաև ազատ տեղեր կայանատեղիում. 

«Տեխնոլոգիական այս լուծումները գտնելու ու արդեն գոյություն ունեցող ինֆորմացիան մեկտեղելու համար, բնականաբար, քսանչորս ժամը քիչ էր, բայց մեզ համար կարևորն արդյունքն է, ուստի շարունակելու ենք ավելի «խելացի» դարձնել մեր ձայնային օգնականին»: 

Իսկ առաջին հորիզոնականը գրաված գաղափարի հեղինակը՝ համակարգի ինժեներ Հայկ Ժամհարյանը նշում է, որ իրենց մոտիվացրել է հատկապես ընկերության 25-ամյա հաջողությունը: «Գուցե անձամբ իմ ներդրումը մեր հաջողություններում ընդամենը 0,1 տոկոսն է կազմում, բայց մենք ուզում էինք թվային քարտեզի միջոցով ցույց տալ, թե ինչպես է այս տարիների ընթացքում ընկերությունն աշխարհի 80-ից ավելի երկրում բարիքին ուղղված ծրագրեր ստեղծել պետությունների համար՝ փոխելով մարդկանց կյանքը դեպի լավը: Մեր 13 հոգանոց թիմին շատերն էին ուզում միանալ, շատերը նույնիսկ մյուս թիմերից օգնում էին մեզ՝ հանուն ընդհանուր գաղափարի: Նշանակում է՝ Սիներջիի հաջողության համար բոլորն են պատրաստ միանալ»:  

Գաղափարները գնահատվել են ըստ նորարարության ու կրեատիվության, իրագործման կատարելության և բիզնես արժեքի: Հաղթողները ստացել են թիմային հանգստյան փաթեթներ: 

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները