Կազմակերպիչ՝ Wildberries
Ձևաչափ՝ առցանց
Վեբինարի մասին․
Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը, այդ կապակցությամբ ընկերությունը Հայաստանի գործարարների համար նախատեսում է անցկացնել առցանց վեբինար՝ տեղեկացնելու Հայաստանում և ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակի հնարավորությունների և առավելությունների մասին, ինչպես նաև պատասխանել և պարզաբանումներ տալ մասնակիցների հարցերին։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել Տելեգրամ չատում, հետևյալ հղումով։ Վեբինարի ընթացքում գործարարներին կներկայացվեն
- Ինչպես դառնալ Wildberries-ը վաճառող (քայլ առ քայլ հրահանգներ)
- Ինչպես ստեղծել ապրանքի քարտ և դրա համար պատրաստել ֆոտո և վիդեո կոնտեկտ
- Ինչպես առաքել ապրանքները պահեստ
- Տարբերությունները օֆլայն և առցանց առևտրի միջև, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել «Մարկետփլեյս»-ի հետ աշխատանքում
- Հարթակի հետ համագործակցության պայմանները։
Հիշեցնենք, որ Wildberries-ը Հայաստանում բացել է ընկերության առաջին լոգիստիկ կենտրոնը, ինչը թույլ կտա առցանց հարթակում սկսել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի կլինի հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում․ հետագայում աշխարհագրությունը կընդլյանվի՝ ընդգրկելով նաև այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան։ Հարթակի հնարավորությունները կնպաստեն Հայաստանում ձեռներեցության զարգացմանը։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։