ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական տվյալների ամփոփման համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով:
Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները.
- Շինարարության ոլորտ` 8.2 տոկոս
- Ծառայությունների ոլորտ՝ 25.9 տոկոս
- Առևտրի շրջանառության ոլորտ՝ 6.6 տոկոս:
Բացասական ցուցանիշ է գրանցվել հետևյալ ոլորտում.
- Արդյունաբերության ոլորտ` – 6.9 տոկոս
Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 15.6 տոկոս, այդ թվում՝
- Արտահանում՝ 4 տոկոս
- Ներմուծում` 22.5 տոկոս:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։