Nasdaq-ը Times Square-ում շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին

Վերջին լուրերը
Nasdaq-ը Times Square-ում շնորհավորել է հայկական ստարտափներին աջակցող Օրիոնին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2021 թվականին 27 միլիոն դոլար ներդրում ներգրավելու համար աշխարհի խոշորագույն ֆոնդային բորսաներից մեկը՝ Nasdaq-ը շնորհավորել է BAJ Accelerator-ին և Orion Worldwide Innovations-ին: 

Նյու Յորքում հիմնադրված «Օրիոն» ընկերությունը, 2 տարի առաջ գրասենյակ է բացել նաև Հայաստանում: Եվս 20 միլիոն դոլարի գործարքներ ավարտական փուլում են։ 

Շնորհավորանքը հրապարակվել է Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում զետեղված Nasdaq-ի ահռելի լուսավահանակին: 

«Nasdaq-ը շնորհավորում է BAJ Accelerator-ին և Orion Worldwide Innovations-ին՝ իր ծրագրերի մաս կազմող ընկերությունների համար 2021թ. 27 միլիոն դոլար ներգրավելու համար», -նշված էր լուսավահանակի վրա: 

«Մենք մեծ երախտագիտությամբ ընդունեցինք Nasdaq-ի այս գնահատանքը: Հայկական տաղանդները շատ առաջադեմ պրոդուկտներ են ներկայացնում, և ուրախ ենք, որ մեր միջոցով աշխարհում ավելի տեսանելի են դառնում հայկական ստարտափների հաջողությունները: Հունիսին առաջին անգամ կկազմակերպենք «Orion Summit 2022», որն առիթ կդառնա նաև ամփոփելու մեր պորտֆոլիոյի մաս կազմող առաջիկա միաեղջյուրների և հայկական ստարտափ էկոհամակարգի հետ համատեղ մեր ձեռքբերումները»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը։ 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, գործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

BAJ Accelerator-ը աճն արագացնող ծրագիր է, որը նախատեսված է Seed-ից Series A+ փուլերի ստարտափների համար: BAJ Accelerator-ը աշխարհում առաջինն է, որն «արագացնում էտեխնոլոգիաների զարգացումը», հասունացնում է ստարտափները` դարձնելով ներդրումների ենթակա: Ծրագիրն ընդգրկում է թեմաների տպավորիչ շրջանակ, այդ թվում՝ ֆինանսավորման, աճի, բիզնեսի, իրավաբանական, ներդրումների, ակադեմիական: BAJ Accelerator-ը իր արագընթաց զարգացումն է բերում «Քիչ խոսակցություններ, շատ գործարքներ» տեսլականով:

Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները