Երևանում առաջին անգամ տեղի կունենա «Orion Summit 2022» տեխնոլոգիական գագաթնաժողովը

Կազմակերպիչ՝ «Orion Worldwide Innovations»
Երբ՝
 հունիսի 22
Որտե՞ղ՝ 
Մատենադարան

Միջոցառման մասին

«Orion Worldwide Innovations»-ը՝ ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույցը, հայտարարում է Հայաստանում միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի՝ «Orion Summit 2022»-ի կազմակերպման մասին։ Միջոցառումը տեղի կունենա հունիսի 22-ին, Մատենադարանում։

«Orion Summit 2022»-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։ Որպես Հայաստանի ստարտափ էկոհամակարգի արագ զարգացման կարևոր խթան, առաջին անգամ կքննարկվի նաև միաձուլումների և ձեռքբերումների (M&A) թեման։  

Գաղաթնաժողովի ժամանակ նախատեսվում է հայտարարել նաև Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մասին, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։ Նպատակը՝ աշխարհում Հայաստանի և հայ ժողովրդի տնտեսական ու մտավոր դիրքավորման համար հզոր ցանցի վերստեղծումն է:

«Նոր Ջուղայի հայ վաճառականների 300-ամյա հզոր ցանցն առևտրային կարևոր ուղղություն էր Հնդկական օվկիանոսից մինչև Միջերկրական ծով: Այժմ, որպես նորարարության համաշխարհային մակարդակի էվոլյուցիա, մենք ստեղծում ենք Digital Julfa ցանցը, որը կհամախմբի տեխնոլոգիական, ֆինանսական, գործարար, իրավական ու մշակութային հայկական ներուժը»,- նշել է «Orion Worldwide Innovations»-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը։ 

«Գագաթնաժողովը հայաստանյան էկոհամակարգի համար կարևոր է: Այն եզակի է unicorn-ների հիմնադիրներին լսելու հնարավորության առումով: Միջոցառման կազմակերպմանը կարող են միանալ տեխնոլոգիական, բանկային և այլ ոլորտների ընկերություններ՝ առաջարկելով բանախոսներ, հովանավորչական փաթեթներ, մասնակցել աշխատանքի տոնավաճառին»,- նշել է «Orion Worldwide Innovations Armenia»-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը: 

«Orion Summit 2022»-ի շրջանակում տեղի կունենա նաև աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում 15-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ երիտասարդ մասնագետներին կառաջարկեն որակյալ աշխատատեղեր։  

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ