HR Club

Հուլիսի 28-ին կկայանա HR Club-ի հերթական հանդիպումը՝ «Gen Z vs Millennials vs Gen X աշխատավայրում» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն տարբեր սերունդների արժեքները, ակնկալիքներն ու աշխատանքի նկատմամբ մոտեցումները։

Հանդիպման ընթացքում ՄՌԿ մասնագետները կանդրադառնան այն հարցերին, թե ինչն է մոտիվացնում Gen Z-ի, Millennials-ի և Gen X-ի ներկայացուցիչներին, ինչպես են նրանք ընկալում աշխատանքային գործընթացները և ինչ գործիքներ կարող են կիրառել HR մասնագետներն ու ղեկավարները՝ սերունդների միջև արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար։

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան կիսվել իրենց փորձով, քննարկել իրական աշխատանքային իրավիճակներ և գտնել թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման լուծումներ։

Մասնակցությունը պահանջում է նախնական գրանցում, իսկ տեղերը սահմանափակ են։

Ամսաթիվ
28 Հլս 2026
Ժամը
7:00 pm
Հասցե
Azatutyan 24

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Humain Dev Systems