Burnout Awareness Workshop
Ժամանակակից աշխատանքային միջավայրում քրոնիկ հոգնածությունը հաճախ ներկայացվում է որպես «պարզապես ծանր շաբաթ», սակայն մասնագետները նշում են, որ այն կարող է լինել հուզական այրման (burnout) ազդանշան։
Այս թեմային նվիրված «Recognize. Prevent. Recover. | Burnout Awareness Workshop» հանդիպումը կանցկացվի UATE գրասենյակում Teach For Armenia հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Workshop-ի ընթացքում մասնակիցները կքննարկեն՝ ինչպես ճանաչել հուզական այրման նշանները, կանխարգելել այն և վերականգնել աշխատանքային հավասարակշռությունը։ Հանդիպումը կանցկացվի գործնական ձևաչափով՝ թիմային աշխատանքների և քննարկումների միջոցով։
Հանդիպման ֆասիլիտատորը կլինի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ՄՌԿ ավագ մասնագետ Ժաննա Վարդանյանը։
Կազմակերպիչների խոսքով՝ նպատակը ոչ թե պատրաստի «ճիշտ պատասխաններ» գտնելն է, այլ բաց քննարկումների միջոցով հասկանալ, թե ինչպես կարելի է ձևավորել ավելի առողջ աշխատանքային միջավայր։












