Agents Hacked. ML OpenTalk at Yandex Hall

Agents Hacked. ML OpenTalk at Yandex Hall

Վահագն Թուխարյանը՝ Qualys ընկերության գլխավոր ինժեներ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ դասախոս, հանդես կգա Yandex Hall-ում կայանալիք ML OpenTalk միջոցառման շրջանակում։

Նա կներկայացնի արհեստական բանականության անվտանգության երկու կողմերը՝ ինչպես են հաքերները ներթափանցում LLM-ների վրա հիմնված համակարգեր և ինչպես են նույն մոդելները կիրառվում ավտոմատացված կիբեռհարձակումների իրականացման համար։ Քննարկման ընթացքում անդրադարձ կլինի նաև LLM-ների հիմնական ռիսկերին և նոր վտանգներին, որոնք առաջանում են, երբ AI համակարգերը սկսում են ինքնուրույն գործել կամ միանալ արտաքին գործիքների։

Մասնակցությունը բաց է բոլորի համար, սակայն անհրաժեշտ է նախնական գրանցում։

Ծրագիր՝
18:30 — Մուտքի բացում
19:00–20:00 — Ելույթ և հարցուպատասխան
20:00–21:00 — Networking

Ամսաթիվ

25 Հնս 2026

Ժամը

6:30 pm - 9:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Yandex Hall

Կարգավիճակ

Կազմակերպիչ

YerevaNN
Կարդալ ավելին