ASBC: More Than Hardware

ASBC: More Than Hardware

Հունիսի 26-ին Երևանում կկայանա «ASBC: More Than Hardware» միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները կծանոթանան, թե ինչպես կարող են կազմակերպությունները առավել արդյունավետ օգտագործել Apple-ի էկոհամակարգը՝ սարքերի կառավարումից և անվտանգության լուծումներից մինչև տեխնիկական աջակցություն և բիզնես ծառայություններ։

Միջոցառման շրջանակում ASBC-ի մասնագետները կներկայացնեն Apple-ի բիզնես լուծումների հնարավորությունները, կկիսվեն գործնական օրինակներով և ուղիղ ցուցադրություններով։ Քննարկվելու է, թե ինչպես են Apple-ի, Jamf-ի և ASBC-ի լուծումները նպաստում ընկերությունների աշխատանքի արդյունավետության, անվտանգության և արտադրողականության բարձրացմանը։

Օրակարգ

  • 15:00-15:30 — Գրանցում և մասնակիցների ընդունելություն
  • 15:30-15:45 — Բացման խոսք (ASBC և ՏՀՏ Գործատուների միություն)
  • 15:45-16:10 — Apple-ի բիզնես լուծումները և դրանց կիրառումը կազմակերպություններում
  • 16:10-16:30 — Շարժական սարքերի կառավարման (Mobile Device Management) գործիքներ և հնարավորություններ
  • 16:30-16:45 — Սարքերի ամբողջական կենսացիկլի կառավարում (Device Lifecycle Management)
  • 16:45-17:00 — Տեխնոլոգիական ներդրումների պլանավորման և ֆինանսավորման արդյունավետ մոտեցումներ
  • 17:00-17:45 — Դեմո գոտիներ, նեթվորքինգ և միջոցառման ամփոփում

Միջոցառումը նախատեսված է բիզնեսների, ՏՏ ղեկավարների և կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված են Apple-ի տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ և թվային ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններով։

Ամսաթիվ

26 Հնս 2026

Ժամը

3:00 pm - 6:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Holiday Inn Yerevan (Ամիրյան 2)

Կարգավիճակ

Կազմակերպիչ

ASBC
Կարդալ ավելին