Unicorn Embassy․ meetup

Unicorn Embassy․ meetup

Հունիսի 21-ին Երևանում կկայանա հանդիպում, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն, թե ինչպես նախապատրաստել ընկերությունները արհեստական բանականության (AI) ներդրմանը և ընտրել այն բիզնես գործընթացները, որտեղ AI-ը կարող է իրական արժեք ստեղծել։

Քննարկման ընթացքում կներկայացվեն AI-ի ներդրման հիմնական փուլերը, ոլորտում տարածված սխալ պատկերացումները և մարտահրավերները, նաև այն ուղիները, որոնք թույլ են տալիս փորձարարական նախագծերից անցնել չափելի բիզնես արդյունքների։

Հիմնական բանախոսը կլինի Միխայիլ Շահմուրադյանը՝ PHT_lab ընկերության հիմնադիրը և ArnaAI ծառայության համահիմնադիրը։ Նա ունի արհեստական բանականության համակարգերի մշակման շուրջ 10 տարվա փորձ՝ աշխատելով Huawei, Pfizer և Ground Logistics ընկերությունների նախագծերում։ Շահմուրադյանը նաև գիտական հոդվածների հեղինակ է, դասավանդել է AI թեմաներով Մոսկվայի պետական համալսարանում և մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների։

Միջոցառման օրակարգում նախատեսված են AI-ի կիրառմանը նվիրված քննարկում, հարցուպատասխան, Open Mic ձևաչափով ստարտափների ներկայացումներ, նաև նեթվորքինգ և ոչ պաշտոնական շփումներ։

Հանդիպումը կմոդերացնի Յան Ներովնին՝ Unicorn Embassy-ի հիմնադիրը, նախկինում՝ Tinkoff-ի և EPAM-ի պրոդուկտային ղեկավար։

Մասնակցությունը հնարավոր է նախնական գրանցմամբ և նվիրատվության հիմունքներով։ Տեղերի քանակը սահմանափակ է։

Ամսաթիվ

21 Հնս 2026

Ժամը

5:00 pm - 11:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Letters and Numbers Coworking Сoffee shop

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Unicorn Embassy
Կարդալ ավելին