The Future of Engineering: From Backward to Forward Deployed Engineering.
Հունիսի 22-ին Երևանում կկայանա «The Future of Engineering: From Backward to Forward Deployed Engineering» միջոցառումը, որը կմիավորի ինժեներներին, տեխնոլոգիական ղեկավարներին և AI ոլորտի մասնագետներին՝ քննարկելու, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում ծրագրային ապահովման մշակման գործընթացներն ու բիզնեսի կառավարման մոդելները։
Միջոցառման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու հիմնական թեմաներ՝ AI-ի համակարգային ինտեգրումը ինժեներական թիմերի աշխատանքում և դրա ազդեցությունը բիզնես գործընթացների վերափոխման վրա։ Քննարկման մասնակիցները կանդրադառնան այն հարցին, թե ինչպես AI-ն կարող է դառնալ ոչ թե առանձին գործիք, այլ ծրագրային մշակման անբաժանելի մաս, նաև թե ինչու են բազմաթիվ ընկերություններ թվային վերափոխման փոխարեն հաճախ ստանում միայն ավտոմատացում։
Տեխնիկական ելույթներ
Առաջին ելույթը՝ «AI-Assisted SDLC & the AWOS Framework», կներկայացնի Provectus-ի AI Lead Շոթա Նատենաձեն։ Նա կխոսի Claude Code-ի միջոցով կոդային բազաների քարտեզագրման, ռեֆակտորինգի և սխալների հայտնաբերման գործնական մեթոդների, նաև AI-ի համակարգված ներդրման համար նախատեսված AWOS Framework-ի մասին։
Երկրորդ ելույթը՝ «Selecting the Right Agentic IDE for Your Project Needs and Objectives», կներկայացնի Synopsys-ի ավագ AI ինժեներ Արտյոմ Սիրեկանյանը, որը կանդրադառնա AI-հենված զարգացման միջավայրերի (Agentic IDE) ընտրության չափանիշներին և կիրառման տարբեր սցենարներին։
Փորձագիտական պանելային քննարկում
Միջոցառման երկրորդ հատվածում կկայանա «Forward Deployed Engineering — One Altitude Higher» խորագրով պանելային քննարկումը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն խոշոր կազմակերպություններում AI համակարգերի ներդրման իրական մարտահրավերները, ճարտարապետական ընտրությունները և սահմանափակումները։
Քննարկման հիմնական թեմաներն են՝
- AI գործակալների (agents) կիրառումը տվյալների շերտում՝ SQL համակարգերում, տվյալների խողովակաշարերում և տվյալների կառավարման գործընթացներում,
- AI-ի ներդրման ընթացքում առաջացող ռիսկերը՝ տվյալների սխալներ, կառավարման խնդիրներ և վստահության հարցեր,
- «AI-native» կազմակերպությունների ձևավորման համար անհրաժեշտ կառավարման և առաջնորդության նոր մոտեցումները։
Պանելին կմասնակցեն Provectus-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ստեպան Պուշկարևը, Provectus-ի Engineering Director Կոնստանտին Մակարիչևը, Provectus-ի AI բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը, BostonGene-ի Data բաժնի ղեկավար Գենադի Սիդելնիկովը և Adobe-ի Engineering Director Գագիկ Սուքիասյանը։
Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախապես գրանցվել։ Միջոցառման կազմակերպիչը Provectus ընկերությունն է, համայնքային գործընկերները՝ PyData Yerevan-ը և ՏՀՏ գործատուների միությունը (UATE)։
Ամսաթիվ
- 22 Հնս 2026
Ժամը
- 6:00 pm - 9:30 pm
Լրացուցիչ տեղեկություններ
Հասցե
Epos Club
Կարգավիճակ
Կազմակերպիչ
-
Provectus












