Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հրապարակել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի պաշտոնական արդյունքները։ Զրույցի առանցքում եղել են Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերջին սահմանափակումները։

Ընդգծելով, որ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին, հանձնաժողովի նախագահը հայտարարել է ԵՄ աջակցության նոր փաթեթի նախապատրաստման մասին։ Այն ներառելու է ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական օգնություն, ինչպես նաև միջոցառումներ՝ ուղղված հայկական ապրանքների, մասնավորապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրինացմանը։ Գործնական աջակցություն կցուցաբերվի տուժած ոլորտներին, օրինակ՝ ծաղկաբուծությանը. ըստ ֆոն դեր Լայենի՝ արդեն վաղը Լատվիա կհասնի հայկական ծաղիկների 10,000 հատանոց առաջին խմբաքանակը, որին կհաջորդեն նորերը։

Ֆոն դեր Լայենը հիշեցրել է նաև, որ 2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակներում ԵՄ աջակցությունն արդեն օգնել է 7,000 բիզնեսի և նպաստել ավելի քան 20,000 աշխատատեղի ստեղծմանը։ Նա ողջունել է Թուրքիայի հետ առևտրային ուղիների, այդ թվում՝ Վրաստանով և Թուրքիայով երկաթուղային կապի վերջերս վերաբացումը՝ շեշտելով Հայաստանի ներուժը՝ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի զարգացմանը։

Այս բոլոր նախաձեռնությունների իրագործումն ապահովելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Նախագծերի և տարածաշրջանային կապուղիների հետագա ընթացքը կքննարկվի հունիսի 23-ին կայանալիք նախարարական մակարդակի հանդիպման ժամանակ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները