Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, ԲՏԱ նախարարության աջակցությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում։
Հայրենական արտադրության ռազմական և ինժեներական տեխնիկա։ Երկօրյա ցուցահանդեսին ներկայացված մոտ 40 ընկերությունների մեծ մասը հայկական առաջատար ռազմարդյունաբերական ընկերություններն են։
Բայց RISE-ը միայն ռազմական տեխնիկայի ցուցահանդես չէ, առաջին անգամ մեկ հարկի տակ հավաքված են ռազմարդյունաբերությունից մինչև հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքներ, նորարարական լուծումներ և գիտական նվաճումներ։
RISE-ը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի դիրքը և խթանել ոլորտի կայուն առաջընթացը։
Ավելին՝ ռեպորտաժում












