Google I/O 2026 կոնֆերանսի գլխավոր թեման այս տարի արհեստական բանականությունն էր։ Google-ը ցույց տվեց, որ ցանկանում է AI-ը դարձնել ոչ թե պարզապես չաթբոտ, այլ լիարժեք «թվային օգնական», որը կարող է մտածել, հասկանալ և նույնիսկ ինքնուրույն կատարել առաջադրանքներ։
Ահա միջոցառման ամենակարևոր հայտարարությունները․
- Google Search—ը ստանում է խոշոր AI թարմացում։ Այժմ որոնումը պարզապես հղումներ չի ցուցադրի, այլ կսկսի «զրույցի» ձևով պատասխանել հարցերին։
Օրինակ՝ եթե նախկինում պետք էր առանձին որոնել լավագույն հյուրանոցները, տոմսերը, երթուղիները և համեմատել ամեն ինչ, հիմա AI-ը կարող է միանգամից պատրաստել ամբողջական պատասխան՝ խորհուրդներով, համեմատություններով և գործողությունների տարբերակներով։
Google-ը սա անվանել է Search-ի ամենամեծ փոփոխությունը վերջին 25 տարվա ընթացքում։
- Gemini Spark՝ նոր AI օգնական, որը կարող է ոչ միայն պատասխանել հարցերի, այլ նաև ինքնուրույն կատարել առաջադրանքներ։
Օրինակ՝
— ամփոփել նամակները
— կազմակերպել հանդիպումներ
— հիշեցնել կարևոր գործերի մասին
— աշխատել Gmail-ի, Docs-ի և Calendar-ի հետ
— կատարել մի քանի քայլից բաղկացած առաջադրանքներ
Google-ը սա ներկայացնում է որպես «agentic AI», որը դառնում է ակտիվ օգնական, ոչ թե պարզապես չաթբոտ։
- Gemini Omni մոդելը, որը կարող է միաժամանակ աշխատել տեքստի, ձայնի, նկարների և վիդեոյի հետ։
Սա նշանակում է, որ AI-ը կարող է՝
— հասկանալ ինչ է կատարվում տեսանյութում
— պատասխանել ձայնով
— ստեղծել նկարներ ու վիդեո
— «տեսնել» շրջապատը տեսախցիկի միջոցով
Փաստացի Google-ը փորձում է AI-ին տալ մարդու նման բազմաֆորմատ ընկալում։
- Google-ը կրկին մտնում է խելացի ակնոցների շուկա՝ Android XR պլատֆորմով։
Նոր ակնոցները աշխատում են Gemini AI-ի հիման վրա և կարող են՝
— իրական ժամանակում թարգմանել խոսքը
— ցույց տալ
— հասկանալ ինչի ես նայում
— պատասխանել հաղորդագրություններին
— օգնել առօրյա գործերում
Շատերը սա արդեն համեմատում են ապագայի «AI ակնոցների մրցավազքի» հետ, որտեղ պայքարում են նաև Meta-ն ու Apple-ը։
- Gemini 3.5 Flash մոդելը, որը դառնում է Gemini հավելվածի հիմնական տարբերակը։
Ընկերության խոսքով՝
-այն ավելի արագ է աշխատում,
-ավելի լավ է reasoning-ի մեջ,
-ավելի լավ է գրում կոդ,
-ավելի արդյունավետ է AI agent-ների համար և այլն։
Իսկ ավելի հզոր Gemini 3.5 Pro տարբերակը կթողարկվի մոտ ժամանակում։
Ընդհանուր առմամբ, Google I/O 2026-ի գլխավոր գաղափարը մեկն էր՝ AI-ը պետք է դադարի պարզապես պատասխաններ տալուց և դառնա իրական թվային օգնական, որը կարող է աշխատել մարդու փոխարեն։












