FireBird AI ընկերությունը ստացել է մաքսային արտոնություն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ կառավարությունը ներմուծման մաքսատուրքից ազատելու թույլտվություն է տրամադրել «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ին: Ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում հիմնել տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը: Այն մասնագիտացված կլինի արհեստական բանականության լուծումների և բարձր արտադրողականությամբ հաշվարկների (HPC) ոլորտում:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 170 միլիարդ դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը գնահատվում է 26.9 միլիարդ դրամ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2030 թվականը ստեղծել 40 նոր աշխատատեղ։ Աշխատակիցների միջին ամսական աշխատավարձը կկազմի 400 հազար դրամ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները