Բոլոր սարքավորումները մեկ հարթակում․ մեկնարկել է LEASING EXPO 2026-ը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Երեք օր՝ ապրիլի 10-ից 12-ը, բիզնեսի հիմնական միջոցների թարմացման կամ ձեռքբերման համար լավագույն հասցեն Մերիդիան էքսպո կենտրոնն  է։ Արդեն 4-րդ անգամ Big Projects-ը կազմակերպում է Leasing Expo-ն՝ նիշային ցուցահանդես, որն այս տարի հանդես է գալիս ավելի հագեցած լուծումներով և առաջարկներով։

70-ից ավելի հայտնի տեխնիկայի և սարքավորման, 25+ ավտոմոբիլային բրենդներ՝ մարդատար և կոմերցիոն, 0%-ից 4% ֆինանսավորման բացառիկ հնարավորություններ, մարզերում լիզինգային սուբսիդավորման հասանելիություն՝ սկսած 2%-ից և 6 ֆինանսական կառույց, որոնց շնորհիվ գործարարները ավելի լավ պայմաններով կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները։ 

Leasing Expo 2026-ն ունի շուրջ 10,000 գրանցված այցելու, մուտքը անվճար է։ Ապրիլի 10-ին, 11-ին ու 12-ին կարող եք այցելել Մերիդիան էքսպո կենտրոն ու գտնել բոլոր սարքավորումները մեկ հարթակում։

Մանրամասները՝ ռեպորտաժ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները