Պետական բոլոր նպաստների ու կենսաթոշակների վճարումներն անցնում են անկանխիկ համակարգի․ ի՞նչ պետք է իմանան քաղաքացիները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ Կառավարության որոշմամբ ս․թ․ ապրիլի 1-ից Հայաստանում պետական բոլոր նպաստներն ու կենսաթոշակները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկերի կողմից թողարկված կենսաթոշակային քարտերի միջոցով, տեղեկացնում է Հայաստանի Բանկերի միությունը։

Բանկերը ս․թ․ հունվար-փետրվար ամիսներին անկանխիկ վճարման դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիների համար իրականացրել են քարտերի թողարկումը։

Անկանխիկ վճարման դիմում չներկայացրած շահառուները ս․թ․ մարտի 5-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ինքնաշխատ եղանակով կբաշխվեն ըստ հետևյալ բանկերի․

  • ԱԿԲԱ բանկ ԲԲԸ
  • Արարատբանկ ԲԲԸ
  • Արցախբանկ ՓԲԸ
  • Հայէկոնոմբանկ ԲԲԸ

    Վերոնշյալ 4 բանկերը մինչև ս.թ. ապրիլի 1-ը տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց համար կապահովեն քարտերի առաքումը՝ բանկի աշխատակիցների և/կամ սուրհանդակային ծառայությունների միջոցով։

    Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Միասնական սոցիալական ծառայության կողմից վճարման եղանակի փոփոխության և բանկի ընտրության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։

    Մինչև մարտի 5-ը դիմում ներկայացրած և բանկ ընտրած քաղաքացիները, ովքեր չունեն տեղաշարժման սահմանափակումներ, պետք է ներկայանան համապատասխան բանկ՝ քարտը ստանալու համար։

    Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
    Կարդացե՛ք նաև
    Կարդացե՛ք նաև
    Ամենաընթերցվածները