B2B EXPO YEREVAN 2026
Մարտի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կանցկացվի B2B EXPO YEREVAN 2026 մասնագիտական ցուցահանդեսը։ Միջոցառումը նպատակ ունի ստեղծել միասնական հարթակ գործարար աշխարհի ներկայացուցիչների համար՝ նպաստելով նոր գործընկերային կապերի հաստատմանը և փորձի փոխանակմանը։
«Big Projects» ընկերության կողմից կազմակերպվող այս նախաձեռնության գլխավոր գործընկերն է «Մանթաշյանց» գործարարների ակումբը։ Ցուցահանդեսի առանցքային առաքելությունը տարբեր ոլորտների ծառայություններ մատուցող ընկերությունների և պոտենցիալ բիզնես հաճախորդների միջև ուղիղ կապի հաստատումն է։
Ոլորտային ընդգրկվածությունը ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 100 ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող հետևյալ ուղղությունները.
- Բիզնես խորհրդատվություն, իրավաբանական և հաշվապահական ծառայություններ,
- Ֆինանսաբանկային համակարգ և ներդրումային հարթակներ,
- Մարքեթինգ, գովազդ, բրենդինգ և տպագրական ծառայություններ,
- Բիզնեսի ավտոմատացում և կոմերցիոն տարածքներ,
- Միջոցառումների կազմակերպում և սերտիֆիկացում։
Այցելուների համար մուտքն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։
Այն ընկերությունները, որոնք ցանկանում են հանդես գալ սեփական տաղավարով, կարող են մանրամասներին ծանոթանալ https://bit.ly/bb_pavilion հղմամբ կամ կապ հաստատել կազմակերպիչների հետ +374 44 53 35 26 հեռախոսահամարով։












