Մեկնարկել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու  սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:

Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարի ներքո, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ԲՏԱ նախարարությունը:

Նախարարությունը հոգում է հետևյալ ծախսերը՝

  • Ցուցահանդեսային տարածքի վարձակալություն,
  • Տաղավարի կառուցապատում,
  • Ցուցահանդեսի մուտքի անցագրերի ծախսեր:

Գործուղման ծախսերը (ավիատոմսեր, կեցություն և այլն) հոգում են մասնակից կազմակերպությունները:

Մասնակցությամբ հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն առցանց հայտը մինչև 2026 թվականի փետրվարի 11-ը՝ հետևյալ հղումով։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 59 01 38 հեռախոսահամարով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները