Սահմանվել են կանոններ շահումով խաղերի գովազդային հաղորդագրությունների համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հստակ կանոններ է սահմանել ինտերնետ շահումով խաղերի մարքեթինգային հաղորդագրությունների համար։

Այսուհետ արգելվում է գովազդային SMS-ներ ուղարկել այն անձանց, ովքեր գրանցված չեն նման կայքերում կամ չեն հանդիսանում ակտիվ մասնակից:

Ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան հաղորդագրությունների ստացման և դրանց եղանակների վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպությունները պարտավոր են ապահովել սպառողի՝ ցանկացած պահի այդ հաղորդագրություններից հրաժարվելու հնարավորությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները