ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանում վարձու աշխատողների թվաքանակը կազմել է 813,197 մարդ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աշխատողների թիվն ավելացել է շուրջ 26,000-ով։ 2025 թ. երրորդ եռամսյակի դրությամբ գործազրկության մակարդակը երկրում կազմել է 11.8%, ինչն ավելի ցածր է 2024 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից (13.3%):
2025 թ. նոյեմբերին Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 308,835 ՀՀ դրամ։ Պետական համակարգում միջին աշխատավարձը նոյեմբերին կազմել է 229,471 դրամ, մասնավոր հատվածում՝ 339,100 դրամ։ Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6.1%-ով։ Ամենաբարձր վարձատրվող ոլորտները շարունակում են մնալ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ֆինանսական գործունեությունը։
Նոյեմբերի վերջի դրությամբ թափուր աշխատատեղերի քանակը, ըստ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող գործատուների պահանջարկի, կազմել է 3,196։ Թափուր աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը՝ 95%-ը, բաժին է ընկնում ոչ պետական հատվածին։ Աշխատուժի պահանջարկն առավել մեծ է Երևանում (42.6%), Շիրակի (12.2%) և Տավուշի (9.4%) մարզերում։ Պահանջվող աշխատատեղերի 46%-ը բանվորական մասնագիտություններ են, իսկ մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը նոյեմբերի վերջին կազմել է 17 մարդ՝ նախորդ տարվա 20-ի փոխարեն։












