Լոռու մարզում կհիմնվի 100 հեկտար նոր անտառ՝ 300 հազար ծառատեսակով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ստորագրվել է եռակողմ հուշագիր ԿԲ-ի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության միջև, որի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել անտառային ծածկույթը Լոռու մարզում։ Առաջիկա երեք տարիների ընթացքում Փամբակ համայնքի Լեռնաջուր բնակավայրի տարածքում կհիմնվի 100 հեկտար նոր անտառ։ Նախագծի ֆինանսավորումն ապահովելու են ՀՀ կենտրոնական բանկը և բոլոր առևտրային բանկերը՝ ընդհանուր առմամբ տնկելով 300,000 տեղական անտառային տեսակի ծառ։

Անտառհիմնման աշխատանքները վստահվել են «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը, որն իրականացնելու է ծառատունկը համայնքային հողերում՝ նպատակ ունենալով ստեղծել կայուն և կենսաբազմազանությամբ հարուստ էկոհամակարգեր։ Կազմակերպությունը պատասխանատու է լինելու նաև տնկված ծառերի հետագա խնամքի, պահպանության և անհրաժեշտության դեպքում չորացած ծառերի փոխարինման համար։ Հողօգտագործման ժամկետի ավարտին ձևավորված անտառային տարածքը վերադարձվելու է համայնքին՝ դառնալով վերջինիս սեփականությունը։

Այս նախաձեռնությունը հանդիսանում է 2023 թվականին մեկնարկած բնապահպանական ծրագրի շարունակությունը, որը նվիրված էր ՀՀ դրամի 30-ամյակին։ Այդ ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգի միասնական ջանքերով Լոռու մարզի Ուրասար և Ջրաշեն բնակավայրերի հարակից տարածքներում արդեն իսկ հիմնվել էր 50 հեկտար անտառ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները