Digital Fortresses: How Armenian Banks Fight Cybercrime
Ձմեռային զեղչերի սեզոնը մոտենում է, իսկ կիբեռհանցագործներն ակտիվանում են․ հենց այս թեմային է նվիրված Թումո լաբերի երկրորդ open-talk-ը, որը կմեկնարկի դեկտեմբերի 1-ին՝ Կիբեռերկուշաբթիի շրջանակում։ Միջոցառմանը կմասնակցեն երեք խոշոր հայկական բանկերի կիբեռանվտանգության մասնագետներ՝ ներկայացնելով, թե ինչպես են ապահովվում քաղաքացիների դրամական հաշիվներն առօրյայում և տոների ընթացքում, երբ օնլայն խարդախությունները զգալիորեն աճում են։
Քննարկման ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
- Որոնք են Կիբեռերկուշաբթվանն ու այլ տոներին օնլայն-խարդախության ամենատարածված մեթոդները
- Ինչպես են բանկերը հայտնաբերում ու կասեցնում կասկածելի գործարքներն իրական ժամանակում
- Ինչ կարող եք անել՝ ձեր հաշիվներն ապահովելու ու անվտանգ գնումներ կատարելու համար
- Որ տեխնոլոգիաներից է կառուցված բանկի «թվային ամրոցը»
- Որ վտանգներն ու խաբեության մեթոդներն են սպառնում հայկական բանկերի հաճախորդներին
- Ինչպես է զարգանում կիբեռանվտանգությունը բանկերում, և ինչպես երիտասարդ մասնագետին ներգրավվել համակարգում
- Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում։ Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։












