STAFF.AM Gala 2025

STAFF.AM Gala 2025

Դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «STAFF.AM Gala 2025»-ը։ Այն այս տարի կրում է «A Century of Harmony»՝ մեկ դար ներդաշնակություն խորագիրը՝ ոգեշնչված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ այս տարի նշվող հարյուրամյա հոբելյանով։ Հանդիպումը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ միջոցառման բացմանը կկարողանաք վայելել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղեցիկ կատարումները։
Հագեցած օրակարգ՝ մշակույթի, գիտության և բիզնեսի ներդաշնակության շուրջ։ Կազմակերպիչները խոստանում են, որ «STAFF.AM Gala 2025»-ը կդառնա իրենց մինչև հիմա կազմակերպած ամենամասշտաբային միջոցառումը և մեկ հարկի տակ կհավաքի 300-ից ավելի գործընկերների, ավագ օղակի ղեկավարների և համայնքի ներկայացուցիչների։
Միջոցառմանը գրանցվելու համար անցեք հղումով։
Մասնակցությունը պարտադիր գրանցումով է, մուտքավճարը՝ 6000 դրամ։ Գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

13 Դկտ 2025
Ավարտված է

Ժամը

12:00 pm - 4:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Aram Khachaturyan Concert Hall

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Staff.am