«Դալան Թեքնոլոջիս»-ը թողարկում է դրամային և դոլարային պարտատոմսեր՝ մինչև 13․5% եկամտաբերությամբ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Կուբ Ինվեսթ»-ը տվել է «Դալան Թեքնոլոջիս» ՍՊԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման մեկնարկը։ Ընկերությունը շուկա է դուրս գալիս երկու տրանշով՝ դրամային և դոլարային՝ առաջարկելով բարձր և մրցունակ եկամտաբերություն երկարաժամկետ ներդրումների համար։

Դրամային տրանշի ընդհանուր ծավալը կազմում է 2․5 միլիարդ դրամ՝ յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը՝ 100,000 դրամ։ Եկամտաբերությունը սահմանվել է տարեկան 13․5%, իսկ արժեկտրոնների վճարումը կիրականացվի յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ Պարտատոմսերի մարման վերջնաժամկետը 2028 թվականի նոյեմբերի 10-ն է, տեղաբաշխումը բաց կլինի մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը։

Դոլարային տրանշի ծավալը կազմում է 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ յուրաքանչյուր պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար։ Այս տրանշի եկամտաբերությունը սահմանվել է 8․75%, արժեկտրոնների վճարումը՝ նույն կերպ՝ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, մարման վերջնաժամկետը՝ 2028 թվականի նոյեմբերի 10-ը։ Տեղաբաշխումն այս դեպքում կշարունակվի մինչև 2026 թվականի ապրիլի 10-ը։

Պարտատոմսերի տեղաբաշխման պայմանների մանրամասները ներկայացված են «Կուբ Ինվեսթ»-ի պաշտոնական կայքում՝ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները