Կիբեռանվտանգության կրթական աշխատարան

Կիբեռանվտանգության կրթական աշխատարան

Հայաստանում առաջին անգամ կիբեռանվտանգության կրթության և հետազոտությունների համաշխարհային առաջատարներից Կարնեգի Մելլոն համալսարանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հոկտեմբերի 21-ին կանցկացնեն աշխատարան՝ կրթական և ուսումնական ծրագրերի մշակման թեմայով։

Աշխատարանը նախատեսում է՝ ներկայացնել կրթական միջազգային ստանդարտներ և ուղղություններ, քննարկել կրթական ծրագրերի հիմնական առանձնահատկությունները, ներկայացնել կիբեռանվտանգության ուսուցման ժամանակակից մեթոդներ՝ գործնական դասընթաց, կիբեռ սիմուլյացիաներ, փորձառնական ուսուցում, ծանոթացնել հետազոտական արդի հնարավորությունների հետ:

Մասնակցությունը բաց է կրթական բոլոր կառույցների, բուհերի, բարձրագույն ուսումնական և վերապատրաստման հաստատությունների համար։

Աշխատարանին մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։ Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20-ն է։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

21 Հկտ 2025
Ավարտված է

Ժամը

6:30 pm - 8:30 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Information Systems Agency of Armenia

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Information Systems Agency of Armenia