JS Conf Armenia 2025
Հոկտեմբերի 25-ին Սիներջի բիզնես կենտրոնում տեղի կունենա JS Conf Armenia 2025-ը՝ քննարկելու, թե ինչ փոփոխություններ է բերել արհեստական բանականությունը JavaScript-ի մասնագիտական համայնք և ինչպես կարող են գրել ավելի խելացի կոդ AI վայբի մեջ։
JS Conf Armenia-ը ծրագրային ապահովման ինժեներների համար միջոցառում է, որը ամեն տարի անցկացվում է Երևանում: Այն ներառում է խոսնակներ, մասնագիտական զեկույցներ, հարց ու պատասխան, պանելային քննարկումներ և հեքաթոն:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Միջոցառման գլխավոր հովանավորն է Krisp ընկերությունը։












