Plug and Play - Incubation Program

Plug and Play — Incubation Program

Մեկնարկում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և միջազգային հեղինակավոր «Plug and Play» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ինկուբացիոն ծրագիրը»:

Մասնակցության համար ստացվել է 109 հայտ, որից մասնագիտական ժյուրին կընտրի մինչև 20 ստարտափի:

Ծրագիրը կանցկացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր և կտևի չորս ամիս։

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակից ընկերությունները կստանան խորհրդատվություն, բիզնեսի և կարողությունների զարգացման աջակցություն, գործարար կապեր հաստատելու հնարավորություն, ինչպես նաև նորարարության խթանում և անհատական մենթորություն:

Ծրագրի ընթացքում Հայաստան են ժամանելու տարբեր երկրների բարձր որակավորում ունեցող 40-ից ավելի մասնագետներ, ովքեր անհատապես աշխատելու են մասնակիցների հետ:

Ծրագրի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին` ժամը 17:00-ից սկսած՝ Ինժեներական քաղաքի բիզնես աքսելերատորի շենքի դահլիճում:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հղումով:

Միջոցառումն ավարտված է։

Պիտակներ,

Ամսաթիվ

17 Հկտ 2025
Ավարտված է

Ժամը

5:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Engineering City

Կազմակերպիչ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն