Alibaba-ն գործարկել է Qoder-ը՝ AI ծրագրավորող, որն ինքնուրույն ամբողջական հավելվածներ է ստեղծում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Alibaba-ն հայտարարել է Qoder AI-ի գործարկման մասին՝ որպես նոր սերնդի ծրագրավորող օգնական, որը նպաստում է ծրագրավորման գործընթացի ավտոմատացմանն ու արտադրողականության բարձրացմանը։ Այն ունակ է ամբողջական հավելվածներ ստեղծել՝ միայն օգտատիրոջ կողմից տրված պահանջների հիման վրա։

Qoder-ը աշխատում է Next-Edit-Suggestion (NES) կոչվող մոդելի հիման վրա, որը թույլ է տալիս համակարգին հասկանալի կերպով վերլուծել կոդային բազան, առաջարկել կոդի բլոկներ, կատարել ռեֆակտորինգ, թեստավորում և վավերացում՝ առանց մարդու միջամտության։

Ի տարբերություն վերջին շրջանում մեծ տարածում գտած Cursor-ի՝ Qoder-ը կարող է ամբողջական հավելվածներ ստեղծել ինքնուրույն, առանց օգտատիրոջ ակտիվ ներգրավվածության՝ ինչն այն դիրքավորում է ավելի որպես ավտոմատացված լուծում, քան ծրագրավորման միջավայր։

Ծառայությունը հասանելի է երկու ռեժիմով՝

  • Agent Mode, երբ Qoder-ը հանդես է գալիս որպես օգնական՝ առաջարկելով լուծումներ, սակայն վերահսկողությունը մնում է ծրագրավորողի մոտ։
  • Quest Mode, երբ համակարգը ամբողջությամբ ինքնուրույն է իրականացնում ծրագրավորման բոլոր փուլերը՝ առաջադրանքի վերլուծությունից մինչև պատրաստի կոդի ստեղծում։

Qoder-ը կարողանում է.

  • վերլուծել նախագծի ճարտարապետությունն ու կառուցվածքը,
  • պահպանել «հիշողություն»՝ հաշվի առնելով նախկին գործողություններն ու ընտրությունները,
  • ինտեգրվել այլ AI մոդուլների հետ՝ ինչպես Anthropic Claude, Google Gemini, այնպես էլ OpenAI GPT։

Այս համադրումն ապահովում է առավել ճկուն և արդյունավետ աշխատանք տարբեր տեսակի առաջադրանքների համար։

Համակարգը վերցնում է օգտատիրոջ կողմից տրված պահանջները, կազմում գործողությունների պլան, բաժանում դրանք ենթառաջադրանքների, իրականացնում ծրագրավորում, տեղադրում թեստեր, կատարում ստուգում և տրամադրում վերջնական լուծում։

Qoder-ը նաև ստեղծում է փաստաթղթավորված բազա (wiki), որտեղ ամփոփվում է նախագծի կառուցվածքը՝ կոդի հասկանալի կառույցով։

Ծառայությունը այժմ հասանելի է անվճար՝ փորձնական (beta) փուլում։ Alibaba-ն դեռ չի ներկայացրել վերջնական մոդելն ու գնագոյացման քաղաքականությունը, սակայն ակնկալվում է, որ ապագայում կգործի կրեդիտային կամ բաժանորդագրային մոդել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները